Շուկայական տեսքը պահպանելու համար մանդարինները և այլ ցիտրուսային մրգերը մշակվում են քիմիական նյութերով, որոնք մեծ քանակությամբ կարող են վտանգավոր լինել առողջության համար, ասել է սննդաբան Ջենի Չիշեն այս մասին զգուշացրել է Mirror-ին տված հարցազրույցում։
Բժիշկը նշել է, որ սնկերը ճնշելու համար ցիտրուսային մրգերի կեղևներին հաճախ քսում են իմազալիլ և թիաբենդազոլ, որոնք ազդում են լյարդի և էնդոկրին համակարգի վրա։ Այլ վերամշակող քիմիական նյութեր նույնպես կարող են առաջացնել տհաճ ախտանիշներ, ինչպիսիք են մաշկի գրգռումը, նյութափոխանակության և նյարդաբանական խանգարումները։
Չիշեն պարզաբանել է, որ փոքր չափաբաժիններով այս նյութերը վնասակար չեն, բայց մեծ քանակությամբ կարող են վտանգ ներկայացնել։
Նա կեղևը ուտելը և դրանով տարբեր ուտեստներ պատրաստելը նշել է որպես ամենամեծ ռիսկ։ Առողջությունը պաշտպանելու համար սննդաբանը խորհուրդ է տվել մանրակրկիտ լվանալ մրգերը, իսկ կեղևը պատրաստելիս մաքրել օճառով և խոզանակով։
