MediaHub-ի տեղեկություններով՝ լարված իրավիճակը Գյումրիում պահպանվում է:
Մեր աղբյուրը Գյումրու քաղաքապետարանից հայտնեց, որ Վարդան Ղուկասյանը վերադարձել է իր աշխատասենյակ:
Դրան զուգահեռ նոր ուժեր են ներս մտցվել Գյումրու քաղաքապետարան, որն էլ րոպեներ առաջ հոսանքազրկվել է:
Հիշեցնենք, ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ 8 անձ, ներառյալ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։
Կոմիտեի հրապարակված տեսանյութում ներառված են նաև գաղտնալսված ձայնագրություններ, որոնցում ենթադրաբար զրուցում են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն ու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը կաշառք պահանջելու վերաբերյալ։
Մարիաննա Արամյան