MediaHub-ի տեղեկություններով՝ այժմ լարված իրավիճակ է Գյումրիում: MediaHub-ին Գյումրու քաղաքապետարանից հայտնեցին, որ Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել:
Նա մեկուսացված է իր աշխատասենյակում, աշխատասենյակի շուրջ ԱԱԾ-ը աշխատակիցներն են, սակայն, Ղուկասյանը ձերբակալված չէ:
Ըստ տեղեկությունների՝ փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Գյումրու քաղաքապետարանում քննչական գործողություններ է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակներում, MediaHub-ին հայտնեցին կոմիտեից։
Մարիաննա Արամյան