ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը պաշտոնանկ արվելուց հետո որևէ կերպ չէր հայտնվել մամուլի էջերում, որևէ մեկնաբանություն չէր տվել ոչ իր ազատման մասով, ոչ այլ թեմայով, լրագրողների հետ էլ երբևէ չի շփվել այս ընթացքում։
Այսօր մենք փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ գիշերը Մերձավանում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ, երբ ինքնաձիգից արձակված կրակոցներից սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու իր ընկեր, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Ղազարյանը, սակայն, թեև պատասխանեց մեր զանգին, բայց խուսափեց որևէ բան ասել, մեր հարցերին պատասխանել։
«Զբաղված եմ, էլի, հետո կխոսենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նա։
Խնդրեցինք գոնե կարճ ասել՝ ինչպե՞ս է գնահատում երկրում տիրող իրավիճակը, քանզի ասում են՝ ամենաթողություն է տիրում, այդ թվում՝ իր հեռանալուց հետո։
«Տեղս հարմար չի, էլի, հետո կխոսենք, Վահե ջան, կներես»,- ասաց նա ու այլևս հարցերի չպատասխանեց։
Վահե Մակարյան