Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ է սպասվում Փարաքարում

Blog Image

Մեկ շաբաթ է անցել Հայաստանը ցնցած աղմկահարույց սպանությունից. սեպտեմբերի 23-ին ուշ երեկոյան ՆԳՆ ոստիկանությունն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն էր։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Վալոդյա Գրիգորյանը տպավորիչ՝ 50%-ից ավելի ձայներով հաղթանակ տարավ ընտրություններում, ջախջախելով ՔՊ-ի թեկնածուին։

Այս պահին համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Գրիգորյանի տեղակալն է։

Ի՞նչ է սպասվում համայնքին, արդյո՞ք ՔՊ–ն կարող է «վերցնել» համայնքապետի աթոռը. MediaHub-ը հարցերն ուղղեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին:

Վերջինս տեղեկացրեց, որ ավագանին արտահերթ նիստ կգումարի: «Այս պահին ժամանակավոր պաշտոնակատարը առաջին տեղակալն է, ավագանու արտահերթ նիստ կլինի, որի ժամանակ ավագանու կազմից կընտրվի համայնքի ղեկավար։ Սկզբից կգումարվի ավագանու նիստ, որի ժամանակ որոշում է կայացվելու, թե ե՞րբ է լինելու արտահերթ նիստը»,- տեղեկացրեց նա։

Իսկ արդյո՞ք Առաքելյանը մտավախություն չունի, որ համայնքը կՔՊ–ացվի: «Նման մտահոգություն չկա. մեր թիմից կներկայացվի համայնքի ղեկավարի թեկնածու և մեր թիմակիցների ձայները լիովին բավարար են նրան  ընտրելու համար»,– նշեց Առաքելյանը։

Նշենք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվել են Նարեկ Օհանյանը և 20-ամյա Հ․ Հարությունյանը։ ՔԿ նախագահի խոսքով՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը 2025 թ. փետրվարի 5–ին տեղի ունեցած դեպքի վրեժխնդրությունն է եղել. ինքը մտերիմ է եղել Գրիգոր և Նարեկ Օհանյանների հետ և իր կարծիքով, իր ընկերը սպանվել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից և այդ ամենի մեջ նա մեղադրում է Վալոդյա Գրիգորյանին։

Send