Բժիշկը նշել է սննդային թnւնավորման ախտանիշները

Բժիշկը նշել է սննդային թnւնավորման ախտանիշները

Սննդային թունավորումն ամենից հաճախ դրսևորվում է սպառումից մի քանի ժամ անց և բնութագրվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են որովայնի ցավը, փսխումը և փորլուծությունը, РИАМО-ին ասել է վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Ներոնովը:

Վարակաբանը նշել է, որ ախտանշանները ներառում են նաև գլխապտույտ, թուլություն և ջերմություն։

«Թունավորումները կանխելու համար սննդամթերք պատրաստելիս պետք է պահպանել հիգիենայի կանոնները, սառած միսը հալեցնելու տեխնոլոգիան, խուսափել հում ձու և սառնարանից դուրս եղած մթերքներից»,- ասել է բժիշկը։

Ներոնովն ընդգծել է, որ եթե սննդային թունավորման նշաններ են նկատվում, պետք է շտապօգնություն կանչեք և ինքներդ սկսեք առաջին օգնություն ցուցաբերել։

«Եթե դուք զգում եք սննդային թունավորման ախտանիշներ, կարևոր է անհապաղ դիմել բժշկի՝ հնարավոր բարդությունները կանխելու համար: Սննդային թունավորման դեպքում ժամանակին օգնությունը կարող է փրկել ոչ միայն առողջությունը, այլեւ տուժածի կյանքը»,- եզրափակել է մասնագետը։