Ո՞րն է ամենավնասակար առօրյա մթերքներից մեկը ենթաստամոքսային գեղձի համար

Ո՞րն է ամենավնասակար առօրյա մթերքներից մեկը ենթաստամոքսային գեղձի համար

Ալկոհոլն ընդունվու, է որպես ամենավնասակար մթերքը ենթաստամոքսային գեղձի համար։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան Ամինա Կուշիտերովան։

Նրա խոսքով՝ ալկոհոլը պատասխանատու է այս օրգանի քրոնիկ բորբոքման դեպքերի զգալի մասի համար։

Ներզատաբանն ընդգծել է, որ ալկոհոլը ենթաստամոքսային գեղձի քրոնիկ բորբոքման դեպքերի 60-70 տոկոսի հիմնական պատճառն է, սակայը հիվանդությունը զարգանում է այն չարաշահողների ոչ ավելի քան 10 տոկոսի մոտ։

Բացի այդ, ըստ Կուշիտերովայի, գոյություն ունեն նաև այլ գործոններ, որոնք նպաստում են ենթաստամոքսային գեղձի բորբոքման զարգացմանը։

«Էթանոլի թունավոր ազդեցությունը զգալիորեն ուժեղացնում է ծխախոտի գործածությունը։ Այն մեծացնում է ենթաստամոքսային գեղձի քրոնիկ բորբոքման զարգացման ու խնդրի խորացման վտանգը, նաև բարձրացնում հիվանդությունից մահանալու հավանականությունը»,- հավելել է Կուշիտերովան։