Բժիշկը զգուշացրել է շատ միրգ ուտելու հակառակ ազդեցության մասին․ մանրամասներ

Բժիշկը զգուշացրել է շատ միրգ ուտելու հակառակ ազդեցության մասին․ մանրամասներ

Բժիշկ Մարիա Մուխինան խոսել է միայն մրգերից բաղկացած դիետայի թերությունների մասին։ 

Մասնագետի խոսքով՝ մրգերի մեծ քանակությունը կարող է հանգեցնել դիետայի հակառակ ազդեցության՝ գիրության:

Այսպիսով, մարդիկ, ովքեր շաքարը փոխարինում են մրգերով, կարող են ավելորդ կիլոգրամներ հավաքել՝ շնորհիվ քաղցրավենիքի սիրո։

«Ինչ վերաբերում է թարմ մրգերին, ապա, օրինակ, 100 գ բանանը պարունակում է 21 գ ածխաջրեր կամ չորս թեյի գդալ շաքար: 100 գ ազնվամորին պարունակում է ավելի քիչ շաքար, բայց դեռ պարունակում է մոտ թեյի մեկուկես գդալ: Ամենաքիչ կալորիականությամբ մթերքներն են կիվին, տանձը, կանաչ խնձորը, նարինջն ու գրեյպֆրուտը: Ավելի լավ է հրաժարվել դեղձից, խաղողից, նուռից»,- ասել է Մարիա Մուխինան։