Ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը

Ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդել է իրանական IRIB պետական ​​լրատվական գործակալությունը։

Բանակցությունների թեման եղել է Իրանի միջուկային ծրագիրը։ Առաջին փուլն անց էր կացվել Օմանում։ Իրանական կողմը ներկայացնում է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ-ը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը։