Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ-Իրան բանակցությունները

Մենք ողջունում ենք Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների գործընթացի մեկնարկը և ձեռք բերված պայմանավորվածությունը՝ շարունակելու այդ բանակցություններն այսօր։ Այս մասին IRNA-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով։