ՆԱՏՕ-ն դուրս է քննարկումներից, դուք ՆԱՏՕ-ի մաս չեք լինի․ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց

Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի մաս, Կիեւի` դաշինքին միանալու հարցը չի քննարկվում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
«Մենք հստակ ասել ենք, ՆԱՏՕ-ն դուրս է քննարկումներից: Դուք [Ուկրաինան] ՆԱՏՕ-ի մաս չեք լինի: Սա նոր գաղափար չէ: Մենք դա ասում ենք 2008 թվականից, երբ Բըրնսը Քոնդոլիզա Ռայսին ասաց, որ դա անիրագործելի նպատակ է»,- ասել է Քելոգը «Fox News»-ի եթերում: