Պուտինը Զատկի զինադադար է հայտարարել, կոչ է հղել Կիեւին․ ազատագրվել է Կուրսկի տարածքի 99,5%-ը

Պուտինը Զատկի զինադադար է հայտարարել, կոչ է հղել Կիեւին․ ազատագրվել է Կուրսկի տարածքի 99,5%-ը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի զինադադար է հայտարարել։

Զատիկի զինադադարը կսկսվի այսօր ժամը 19:00-ին:

Պուտինը Կիեւին կոչ է արել հետևել Ռուսաստանի օրինակին Զատկի զինադադարի հարցով։

Ռուսական կողմը դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները ապրիլի 19-ի ժամը 19:00-ից մինչև ապրիլի 22-ի ժամը 01:00-ն (Երևանի ժամանակով)։

Հրադադարը պահպանվելու է ռուսական զորքերի խմբի կողմից՝ պայմանով, որ Կիեւը փոխադարձաբար պահպանի այն։

«Մարտական ​​շփման գծում իրավիճակը պարզ է, այն զարգանում է մեզ համար բարենպաստ ճանապարհով: Ռուսական զորքերը քայլ առ քայլ վստահորեն առաջ են շարժվում»,- ասել է Պուտինը ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը։

Գերասիմովը Պուտինին զեկուցել է, որ հատուկ գործողության զորքերի բոլոր 6 խմբերը հարձակում են իրականացնում 11 ուղղություններով։

Ազատագրվել է Կուրսկի մարզի տարածքի 99,5%-ը:

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world