Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Մեծ խաղացողներն ունեին հնարավորություն Ադրբեջանի վրա ազդելու․ Աբրահամյան

Արցախում, ավելացող խնդիրներին զուգահեռ, պակասում է միջազգային հանրության ուշադրությունը՝ կապված բլոկադայի հետ։ Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատվի ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, սակայն, մեծ խաղացողներն ունեին հնարավորություն Ադրբեջանի վրա ազդելու։

«Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է։ Իրավիճակը, որ այսօր առկա է Արցախում, բավականին ծանր է, և չնայած շատերին թվում է, որ մարդիկ  ադապտացվում են ստեղծված վիճակին, ուզում եմ ասել՝ այդպես չէ։ Մեր հայրենակիցները բավականին ծանր վիճակում են, ու ցավոք, այս պահին՝ միայնակ»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send