Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Իշխանությունները չգիտեն անգամ, որ Սեյրան Օհանյանն Ազգային հերոս չէ, Արցախի հերոս է. Մինասյան

ՀՀ իշխանությունների համար դեռևս գերակա չեն այն խնդիրները, որոնք վերաբերում են պաշտպանությանը, անվտանգությանը, բանակին և զինված ուժերին։ Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իր և Արմեն Չարչյանի դեմ գլխավոր դատախազի ներկայացրած միջնոդրություններին։

Սակայն, ըստ Օհանյանի, իշխանության սցենարը չգործեց։ Այնուամենայնիվ, անդրադառնալով միջնորդագրերին, պատգամավորը նշեց, որ իրենք դրանց ներկայացմանը չեն մասնակցել, քանի որ բոլոր այդ գործերը վաղեմության ժամկետն անցած են, ու եթե իրենք ստորագրեին, ապա չէին լինի այդ միջնորդագրերը, բայց իրենք նման բան չեն արել, քանի որ մեղավոր չեն։

«Որևէ շահ որևէ հարցում մենք չենք ունեցել, և որևէ շրջանակի հետ պայմանավորվածություններ չեն եղել։ Բացի այդ, այս իշխանությունների օրոք անվտանգային խնդիրները գերակա չեն, և այս գործընթացը հանրության ուշադրությունը շեղելու համար էր։ Մենք պատասխանատու չենք ՔՊ-ական մեծամասնության առջև։ Մեղադրանք առաջադրվել է, և մեր անմեղությունը մենք կապացուցենք»,- ասաց Սեյրան Օհանյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ տարածքը, որի մասին խոսվում էր, զորամաս չէ․ դրանք հին, չօգտագործվող հողամաս ու շինություն են։ 

«Բանակի ձևավորման սկզբնական հատվածում այդ շինություններն օգտագործվել են որպես ժամանակավոր կացարաններ։ Այդ քանդված շինություններն ընթացքում դուրս են մնացել։ Այնպես որ, այդ մեղադրանքը մենք չենք ընդունում»,- նկատեց Օհանյանը։ 

Արծվիկ Մինայսանն էլ շարունակեց խոսքը՝ ասելով, որ զորամասի մասին խոսում է մի իշխանություն, որը տասնյակ զորամասեր թողեց թշնամուն։

«Մի իշխանություն, որը նույնիսկ հիմա ՊՆ 71 գույք հանել է վաճառքի, մեղադրում է անպիտան հողատարածքը օտարելու մեջ»,- նշեց Մինասյանը։ 

Պատգամավորը նկատեց նաև, որ իշխանությունները չգիտեն անգամ, որ Սեյրան Օհանյանն Ազգային հերոս չէ, Արցախի հերոս է. «Բայց իշխանության հայտարարությունները, թե պետք է հերոսի կոչումից զրկել, էլի քայլ է՝ վարկաբեկելու ունեցած ձեռքբերումները»,- ասաց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send