ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձավ Մարգարայի կամուրջով Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելուն և հետագայում հավանական շահագործմանը։
«Գիտեք, որ Հայաստանի և Թուրքիայի տեխնիկական խմբերի միջև հանդիպում է տեղի ունեցել հենց սահմանին, Մարգարայի կամուրջը փորձաքննության է ենթարկվել։ Գիտեմ, որ խնդիրներ կան, որ պետք է ամրացվի, նորոգվի կամուրջը: Լավ լուրն այն է, որ տեսանք կամուրջն անցանելի է, ենթադրում եմ, որ շատ ժամանակ չի պահանջվի, երբ որոշվի բացել սահմանը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում