Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Աղետի ֆոնին ռազմաքաղաքական վերլուծություն չենք անում․ Արթուր Հովհաննիսյան

ՀՀ-ն մարդասիրական քայլ է արել, մենք ռազմաքաղաքական որևէ վերլուծություններ չենք անում ավերիչ երկրաշարժի հիմքով։ Ես չեմ ուզում մարդկային մեծ աղետի հողի վրա ռազմաքաղաքական վերլուծություններ անել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց  ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ 

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ ավելացրեց, թե Լաչինի միջանցքի հարցը մեկ ելք ունի, որը սևով սպիտակի վրա գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ 

«Լաչինի միջանցքը պետք է անխափան գործի, անվտանգությունը պետք է ապահովվի Ադրբեջանի կողմից, իսկ վերահսկողությունը պետք է սահմանեն ՌԴ խաղաղապահ  ուժերը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Send