Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Վերջերս Ադրբեջանը խաղաղության պայմանագրի տեքստ է ուղարկել․ Հայաստանն աշխատում է դրա վրա․ ՔՊ-ական

«Խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ բոլորովին վերջերս Ադրբեջանն է իր առաջարկները ներկայացրել Հայաստանին, մենք այդ առաջարկների վրա աշխատում ենք եւ երբ պատրաստ լինեն, կուղարկենք Ադրբեջան»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Անդրադառնալով օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւի երևանյան այցին, վերջինս ներկայացրեց, թե ինչ օրակարգի շուրջ է եղել հանդիպումը։

«Մեզ համար կան խնդիրներ, որոնք պետք է հասցեագրվեն, օրինակ՝ Լաչինի միջանցքի հարցը, անվտանգության ապահովումը եւ այլն։ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները հենց այս հարցերն են քննարկել ՌԴ ներկայացուցչի հետ։ Սա համանախագահի հերթական այցն էր Հայաստան եւ արդյունքներն ավելի մեծ պատկերի մեջ պետք է տեսնել»,-ասաց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Send