Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Թուրքիա օգնություն ուղարկելու ու Լաչինի միջանցքի հարցերն անհամեմատելի են. ՔՊ-ական

Թուրքիա օգնություն ուղարկելու ու Լաչինի միջանցքի հարցերն անհամեմատելի երկու իրողություններ են, որոնք հնարավոր չէ մեկ հարթության վրա դիտարկել։ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև Լաչինի միջանցքը փակ է, որովհետև չի կատարվում նոյեմբերի 9-ի պայմանավորվածության 6-րդ կետը. այն փակել են Ադրբեջանի, իբր,  «բնապահպանները» Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու, Արցախի ժողովրդին ահաբեկելու և իրենց դավադիր նպատակներին հասնելու ամար։ Անկեղծորեն, զարմացած եմ այս բովանդակությամբ հարցերից։ 

Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէր Արցախ ևս հումանիտար օգնություն ուղարկել։

«Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը փակվել է միակողմանի՝ Թուրքիայի կողմից։ Թուրքիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ և ՀՀ-ն մարդասիրական օգնություն ուղարկելու առաջարկ է արել Թուրքիային, ինչպես և փրկարարական թիմ, Թուրքիան համաձայնել է ու բացել է: Թուրքիան է բացել իր կողմից փակած սահմանը, որպեսզի ՀՀ-ից օգնություն գնա։ Այո, այս մարդասիրական փոխհարաբերությունները կարող են անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դինամիկայի վրա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Send