Ընդդիմությունը Փաշինյանին անվստահություն կհայտնի՞

Ընդդիմությունը Փաշինյանին անվստահություն կհայտնի՞

Արդեն հայտնել ենք, որ «Միասին» շարժումը կոչ է անում Փաշինյանին անվստահություն հայտնելու` ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել։ Մասնավորապես, առաջարկվում է Կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու` ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։ 

Հիշեցնենք, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ խորհրդարանական ուժերին մի քանի անգամ առաջարկ է ներկայացրել նաև Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, սակայն այդ առաջարկը մնացել է անպատասխան։ Հիմա ի՞նչ դիրքորոշում ունի ընդդիմությունը. MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով ընդդիմադիրների հետ։

Այսպես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման առաջարկ դեռևս չեն ստացել։ «Առաջարկ ստանալուց և այն քննարկելուց հետո «Հայաստան» խմբակցությունը կհայտնի իր դիրքորոշումը»,- նշեց Մանուկյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս որևէ առաջարկ դեռ չի ստացել, և ստանալուց ու քննարկելուց հետո կներկայացնի իր դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ նախորդ դեպքերում, երբ խորհրդարանական ընդդիմությանն առաջարկվում էր իմպիչմենթի գործընթաց սկսել, հնչում էր հետևյալ պատասխանը՝ «վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց սկսելու ենք այն ժամանակ, երբ դրա հաջողությանը հասնելու համար բավարար հիմքեր լինեն»։

Նարե Գնունի