Քաղաքապետը չունի այն փորձը, ինչ ես․ Ավինյանի ուշագրավ պարզաբանումը

Քաղաքապետարանում գործում է քաղաքական թիմ և այդ քաղաքական թիմի, ըստ խնդիրների լուծման արդյունավետությունից ելնելով, տարբեր տեղեր, տարբեր մարդիկ են աշխատում։

Ես երեք տարի աշխատել եմ փոխվարչապետ, շատ լավ պատկերացնում եմ՝ ինչպես են աշխատում նախարարությունները, Կառավարությունը և հաշվի առնելով Կառավարության հետ իմ աշխատանքային մեծ փորձը՝ այսպես մենք արդյունավետություն ենք ապահովում։

Քաղաքապետը չի աշխատել Կառավարությունում, քաղաքապետը 3 տարի փոխվարչապետ չի եղել հենց այս նույն շենքում և միգուցե, ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսները։

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ վերջինս շարունակում է քաղաքապետարանում հիմնական դերակատարը լինել և քաղաքապետը մղվել է երկրորդ պլան։ 

«Կառավարության նիստերին շատ հարցեր են գալիս նաև քաղաքապետարանի նախաձեռնությամբ և դա, այո՛, որոշակիորեն փոխկապակցված է այն հանգամանքի հետ, որ մեխանիզմները քաղաքապետարանի մեր թիմով մենք ավելի լավ ենք պատկերացնում»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։