Խնդիր չեմ տեսնում, որ ասում են Երևանի փոխքաղաքապետարան․ Տիգրան Ավինյան

Նվազել ա, չի նվազել, բարձրացել ա, չի բարձրացել` չեմ մեկնաբանելու։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ չցանկանալով մեկնաբանել «Գելափ»-ի հարցումների արդյունքները, համաձայն որոնց Ավինյանը զիջում է այսօրվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ 

Հարցին, թե Ավինյանը հիմա խոսում է, որպեսզի իր վարկանիշը բարձրանա՞, վերջինս պատասխանեց․

«Ես չեմ խոսում, ես գործում եմ, ի տարբերություն, շատ-շատերի»։ Դիտարկմանը, թե Ավինյանը նույնիսկ խոսում է Ապարանի մասին՝ փոխքաղաքապետը պատասխանեց՝ ինքն է խոսում, քանի որ նույն ներդրողը նախագիծ է առաջարկել նաև Երևանում, որից ինքը տեղյակ է։ Լրագրողի դիտարկմանը, թե Ավինյանն այնքան է խոսում, որ Երևանի քաղաքապետարանին ասում են՝ «Երևանի փոխքաղաքապետարան»,-Ավինյանն արձագանքեց․ 

«Ես հումորներին շատ նորմալ եմ վերաբերում, խնդիր չեմ տեսնում։ Ես առաջարկում եմ, որ ոչ թե խոսքին ուշադրություն դարձնեք, այլ գործին, հենց գործի վրա կենտրոնանանք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։