Եվրոպացի պաշտոնյան ինձ ասել է, որ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում տրամաբանության մեջ

Բավականին բարձրաստիճան եվրոպացի մի պաշտոնյա մեզ հետ հանդիպման ժամանակ, իմ ելույթից հետո, որը վերաբերում էր Արցախին, աչքերիս մեջ նայելով, ուղիղ տեքստով ասաց՝ պարոն Մամիջանյան, մենք Ձեր դիրքորոշումը գիտենք, բայց այն այս պահին ռելևանտ չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն որևէ բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժանին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ այդ պաշտոնյան ունի որոշակի ազդեցություն այս գործընթացի վրա, հանդիպմանն էլ ներկա են եղել այլ պատգամավորներ։

«Կրկնում եմ՝ եվրոպացի պաշտոնյան ինձ ասել է, որ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում տրամաբանության մեջ։ Ով ուզում է, թող հերքի։ Հայաստանի դատական համակարգն էլ իրենց փեշ-քեշ»,- նշեց Մամիջանյանը։ 

Բացի այդ, Մամիջանյանը նկատեց՝ ինքը խորհրդարանական ֆորմատով հանդիպումների ժամանակ ոչ մի անգամ չի լսել, որ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսած լինեն իշխանական պատգամավորները։

Մանրամասները՝ տեսանյութում։