Գործ ունենք անդեմ, անատամ, անողնաշար մի մարդու հետ. Մինասյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Պետք է ամեն ինչ անել, որ որոշակի լարվածության մեղմացում լինի, բայց դա չպետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի հաշվին։

Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու բանակցություններին։ 

Նա նկատեց՝ Արայիկ Հարությունյանն, ում համակարգմամբ են տեղի ունենում բանակցությունները, Ադրբեջանի աչքին հայկական բնակչության ներկայացուցիչ է։ 

«Այդ դեպքում, ակնհայտ է, որ մենք գործ ունենք անդեմ, անատամ, անողնաշար մի մարդու հետ, որը պետք է բանակցությունների մեջ մտնի: Եթե նա Արցախի, թեկուզ չճանաչված հանրապետության գլուխն է, պետք է որոշակի երաշխիքների պայմաններում գնար բանակցությունների, այ դա նորմալ կլիներ։ Բայց մենք տեսնում ենք, որ այսօր այնտեղ չունենք այդ իշխանությունը։ Այստեղ ևս ունենք այդ իշխանությունը, որը չի ուզում իր անփառունակ իշխանությունը զիջել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։