Բացահայտվել է Nothing Phone 1 թափանցիկ սմարթֆոնի դիզայնը

Բացահայտվել է Nothing Phone 1 թափանցիկ սմարթֆոնի դիզայնը

Բացահայտվել է Nothing Phone 1 թափանցիկ սմարթֆոնի դիզայնը, գրում է  XDA-Developers-ը։ Դա կլինի ընկերության առաջին սմարթֆոնը, որը հիմնադրել է OnePlus-ի նախկին համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Կառլ Փեյը:

Դատելով լուսանկարներից՝ սմարթֆոնը համալրված կլինի անլար լիցքավորման կոճով, իսկ ձայնի կարգավորիչը կտեղակայվի Nothing Phone 1-ի ձախ մասում, մինչդեռ աջ կողմում կտեղադրվի միայն միացման կոճակը։

Ընկերության առաջին արտադրանքը եզակի թափանցիկ դիզայնով ear 1 անլար ականջակալներն էին։