Մարդիկ գնալով ավելի են խուսափում տխուր լուրերից․ ուսումնասիրություն

Մարդիկ գնալով ավելի են խուսափում տխուր լուրերից․ ուսումնասիրություն

Մարդիկ գնալով ավելի են խուսափում տխուր լուրերից, ինչպես, օրինակ, COVID-19 համավարակը, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ ԱՄՆ-ում  կյանքի թանկացումը։

Reuters-ի ուսումնասիրությանը մասնակցել է աշխարհի 46 երկրներից ավելի քան 93 000 բնակիչ։

Հարցվածների 38 տոկոսը նշել է, որ երբեմն խուսափում է լուրերից։ Գրեթե 36 տոկոսը հայտնել է, որ լուրը բացասաբար է ազդել իրենց տրամադրության վրա։

Նորությունների նկատմամբ վստահությունը նույնպես նվազում է։ ԱՄՆ-ում այն հասել է նվազագույնի: Միջին հաշվով  հարցվածների 42 տոկոսը նշել է, որ շատ դեպքերում վստահում է նորություններին: Այնուամենայնիվ, այս ցուցանիշը նվազել է հետազոտված երկրների մեծ մասում:

Ավելի երիտասարդ լսարանը նորություններ է ստանում TikTok-ից եւ նման հարթակներից։ Ամեն շաբաթ 18-24 տարեկան երիտասարդների 78 տոկոսը լուրեր է ստանում նորությունների ագրեգատորներից, համացանցային որոնման համակարգերից եւ սոցցանցերից։