Գիտնականները պարզել են, թե ինչպես են մարդիկ որոշում մթերքների չափաբաժինը

Գիտնականները պարզել են, թե ինչպես են մարդիկ որոշում մթերքների չափաբաժինը

News.am-ը գրում  է․

Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես են մարդիկ որոշում մթերքների չափաբաժինը։ Նոր ուսումնասիրությունը գիտնականներին ստիպել է կասկածի տակ առնել, թե արդյոք մարդիկ հակված են ուտել նույն քանակությամբ սնունդ՝ անկախ դրա կալորիականությունից:

Պարզվել է, որ մարդու ուղեղն ունի սննդի մի չափաբաժինը որոշելու բնական մեխանիզմ։ Նախկինում գիտնականները կարծում էին, որ մարդիկ հակված են անգիտակցաբար չափից շատ ուտելու՝ ուտելով բարձր կալորիականությամբ սնունդ, սակայն այժմ պարզ է, որ դա այդպես չէ:  

Գիտնականները հայտնել են, որ մարդն ունի  սննդի կալորիականությունը որոշելու եւ չափաբաժինները  կարգավորելու անգիտակից կարողություն։ Գիտնականները ենթադրել են, որ գիրություն ունեցող մարդիկ, որը հիմնականում պայմանավորված է չափից շատ ուտելով, որոշակի խնդիրներ ունեն ուղեղի այս ֆունկցիոնալության հետ: Այնուամենայնիվ, այս ենթադրությունը դեռ պետք է ապացուցվի: