Բադասյանի «ինքնախոստովանությունը»

Բադասյանի «ինքնախոստովանությունը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն է, որի երեկվա հայտարարությունը գրեթե սկանդալային էր: 

Ի՞նչ է ասել Բադասյանը 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը չի բացառել, որ մեկ տոննա կոկաինը անարգել մուտք է գործել Հայաստանի մաքսային սահմանով, ըստ էության՝ հաստատելով, որ այն հայտնաբերվել էր ոչ թե սահմանին, այլ երկրի ներսում։
«Ենթադրաբար կարող է անցած լինել։ Ես այդ դեպքի հետ կապված մանրամասներին չեմ տիրապետում։ Քրեական վարույթում նյութերի գաղտնիություն կա, և տվյալ մարմինը ինքը ինչ տեղեկություն համարի, որ արդեն հանրությունը կարող է իմանալ, նա կտա»,- ասել է Բադասյանը: 

Ինչի՞ մասին է այս հայտարարությունը 

ՊԵԿ նախագահի հայտարարությունից կարող ենք առնվազն ենթադրել, որ նա իր տեղում չէ ու պետք է հրաժարական տա:
Սակայն շատ հնարավոր է, որ այս վարկածն «անշառ» է ու մաքսատանը կոկաինը չեն «նկատել» միանգամայն այլ պատճառներով:
Սա այն դեպքն է, երբ խնդիրը Բադասյանից վերև կարող է հասցնել՝ մինչև անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որի «տաղանդավոր» քաղաքականության հետևանքով «կոկաինն» ու «Հայաստանը» վերջին օրերին ամենակապակցված բառերն են դարձել:

Վահրամ Բագրատյան