Դատավորի «ինքնասպանությունը»

Դատավորի «ինքնասպանությունը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ դատավոր Ժորա Չիչոյանն է, որը հաշված ժամերի ընթացքում դարձավ Փաշինյանների ընտանիքի շարքային «վեցնոց»: 

Չիչոյանի ճակատագրական սխալը 

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու վճիռ կայացրած դատավորն է երիտասարդ Ժորա Չիչոյանը։
Ի դեպ, շատերը պատահական չեն համարում, որ տիկին Գայանեին կալանավորած դատավորը կրում է հենց իր զոհված որդու՝ Ժորայի անունը։ 
Սա Փաշինյանի քինախնդրության հերթական դրսևորումն է: 

Մարդ մնալու «դժվարությունը» 

Ժորա Չիչոյանը կարող էր էապես բարձրացնել իր վարկանիշը՝ որպես դատավոր, մեծ հեղինակություն ձեռք բերել հանրության շրջանում, եթե առաջնորդվեր օրենքով ու  Գայանե Հակոբյանի համար սահմաներ անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց:
Բայց երիտասարդ դատավորն ընտրեց ստորաքարշության ճանապարհը՝ գուցե ազդվելով իրավապահ համակարգում աշխատող իր հարազատների ու բարձրագույն իշխանության ուղորդումից կամ տրվելով «վերև» գնալու գայթակղությամբ:
Ամեն դեպքում, Ժորա Չիչոյանը, վաղ թե ուշ, գամվելու է անարգանքի, ամոթի սյանը:

Վահրամ Բագրատյան