Խաչատրյա՞ն, թե՞ Փաշինյան...

Խաչատրյա՞ն, թե՞ Փաշինյան...

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն է, ով օրենքին հակասող բացահայտ հայտարարություններ է արել՝ Փաշինյանին արդարացնելու համար: 

Ի՞նչ է ասել «դասականը» 

1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհրուդը որոշում է ընդունել՝ հետևյալ ձևակերպմամբ՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Մինչդեռ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, այսօր արդեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ Գերագույն խորհրդի որոշումը օրենք չէ և պարտադիր կատարման ենթակա չէ։
«Ես կարծում եմ՝ որոշումն օրենքից տարբերվում է, Ֆրանսիայի խորհրդարանն էլ է որոշել, որ Արցախն անկախ հանրապետություն է, բայց ոնց որ թե գործադիր իշխանությունը դա չի անում: Շատ բան է փոխվել այդ ընթացքում, առնվազն 30 տարի անցել է», - նշել է Խաչատրյանը: 

Փաշինյանի «խոսնակը» 

Հասկացաք, չէ՞: Փաշինյանը Արցախը հանձնելու կուրս է որդեգրել և իշխանամետ պատգամավորն ասում է, որ դա չի հակասում Հայաստանի օրենսդրությանը:
Իհարկե, նա ստում է, որովհետև Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հակասում է ոչ միայն 1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհրուդը որոշմանը, այլ նաև Սահմանադրությանը, որն, իր հերթին, հիմնվում է Անկախության հռչակագրի վրա:
Ժողովուրդը պետք է ճանաչի իր «հերոսներին»:

Վահրամ Բագրատյան