Բոլորը «Նիկոլ» են

Բոլորը «Նիկոլ» են

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն է, ով ակնհայտորեն զարգացրել է Փաշինյանի թեզերից մեկը

«Սադրանքի» տրվողը 

Օրերս լրագրողները ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանին հարց են տվել Շուշիի ու Հադրութի ճակատագրի մասին: Պատգամավորը շատ «յուրօրինակ» պատասխան է տվել. «Շուշիի և Հադրութի հարցով միշտ սադրում եք. ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: 

Իրական սադրիչը 

Խաչատրյանի պատասխանի մեջ երկու ուշագրավ շերտ կա:
Առաջին, նա, ըստ էության, ասում է՝ Ադրբեջան են ոչ միայն Շուշին ու Հադրութը, այլ ողջ Արցախը:
Եվ երկրորդ՝ անուղղակի հայտարարում է, որ իր քաղաքական թիմը՝ ՔՊ-ն, խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել «սադրանքի» հետևանքով՝ խոստանալով Շուշիի և Հադրութի դեօկուպացիա ու Արցախի անկախություն՝ «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով:

Վահրամ Բագրատյան