«Հինգերորդ շարասյան» վիրուսը

«Հինգերորդ շարասյան» վիրուսը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, ով երեկ գեներացրել է Փաշինյանի թեզերից մեկը: 

Փնտրվում է «Հինգերորդ շարասյուն» 

«Կգա ժամանակը, երբ որ մեր հասարակությունը և հանրությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը, հստակ կիմանա, թե ովքեր են «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչները, ում պատճառով մենք պարտվեցինք, ինչի պատճառով մենք պարտվեցինք, և այդ պարտության հանգամանքները ոնց սկսվեցին և ոնց ավարտվեցին»,- երեկ լրագրողներին ասել է Արգիշտի Քյարամյանը:
Համաձայնե՛ք, նրա խոսքը նման է քաղաքական գործչի նախընտրական ելույթի, բայց ոչ երբեք՝ ՔԿ նախագահի կարծիքի, որը պետք է հենված լիներ բացառապես փաստերի վրա: 

Փաշինյանի «խոսնակը» 

Բայց ամենազազրելին այն է, որ Արգիշտի Քյարամյանը կրկնում է Փաշինյանի «Հինգերորդ շարասյուն» տերմինը, մտնում է քաղաքական հարթություն ու ստանձնում է Փաշինյանի «խոսնակի» դերը: Դրանից հետո նրա բոլոր հայտարարությունները կորցնում են իրենց արժեքը:

Վահրամ Բագրատյան