Պարեկային ծառայությո՞ւն, թե՞ սադրիչներ...

Պարեկային ծառայությո՞ւն, թե՞ սադրիչներ...

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է, որի ենթակայության տակ գտնվող Պարեկային ծառայությունը գրեթե ամեն օր հայտնվում է մի նոր սկանդալի կիզակետում: 

Պարեկների հերթական սադրանքը 

Օրերս հերթական միջադեպն է տեղի ունեցել պարեկների մասնակցությամբ։ Ճամբարակ համայնքում պարեկները մոտեցել են իր մեքենայում նստած Վազգեն Ադամյանին, որը Ճամբարակի համայնքապետն է։
Նրանք փաստաթղթեր են պահանջել, և երբ Ադամյանը փորձել է բացատրել, թե ով է, սկսվել է բանավեճ, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։
ՀՀ Քննչական կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել էին, որ դեպքի առնչությամբ երեք անձ կա ձերբակալված, որոնցից մեկը հենց Ճամբարակի համայնքապետն է։
«Ընդհանուր առմամբ, միջադեպին մասնակցել է 25 անձ»,- ասել էր ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ 

Ինչ կպարզի քննությունը 

ՔԿ նման «պերճախոս» հայտարարությունից հետո այս պահին ընդամենը մեկ կալանավորված անձ կա, մյուսները, այդ թվում՝ Ճամբարակի համայնքապետն, ազատության մեջ են:
Վստահ ենք՝ աղմուկից մի քանի օր հետո, կպարզվի, որ սադրանքի հեղինակը պարեկներն են, ինչից հետո՝ կամ հերթական շինծու գործը կունենանք, կամ էլ՝ ՔԿ-ն «ծածկադմփոցով» կփակի ևս մեկ անիմաստ գործ:

Վահրամ Բագրատյան