Իշխանության «պահապանը»

Իշխանության «պահապանը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, ով նախանձելի հետևողականությամբ շարունակում է ծառայել Փաշինյանին: 

Արդարացրեց Սիմոնյանին 

Փակելով Ազգային ժողովի նախագահի՝ քաղաքացու դեմքին թքելու միջադեպի էջը՝ Գլխավոր դատախազությունը պատճառաբանել է, թե առաջնորդվել է 11 տարի առաջ Վճռաբեկ դատարանի կայացրած մի վճռով։

Ըստ դրա՝ արարքը չի կարող համարվել խուլիգանություն, եթե հանցավորի գործողությունները պայմանավորված են տուժողի հակաօրինական, հակաբարոյական վարքագծով և ուղղված են նրա, այլ ոչ թե հասարակության դեմ։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանի հասցեին անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող, անպարկեշտ արտահայտությունը, նախ, հնչեցրել է Կարեն Մկրտչյանը, ինչին էլ հաջորդել են ենթադրյալ զարգացումները, հայտնել են դատախազությունից։ 

«Տաղանդավոր» փաստարկ 

Նույն տրամաբանությամբ կարելի է արդարացնել բռնաբարությունը, որովհետև զոհը կարճ շրջազգեստով է եղել կամ գողին, որովհետև կարիքի մեջ է եղել:
Իհարկե, նման անհեթեթ փաստարկներ գործում են՝ բացառապես իշխանության ներկայացուցիչներին պաշտպանելու համար, իսկ ընդդիմադիրների դեմ օրենքը գործում է ողջ խստությամբ:

Վահրամ Բագրատյան