«Անգնահատելի ծառայություն»՝ Փաշինյանին

«Անգնահատելի ծառայություն»՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Երևանի քաղաքապետի տեղակալ, նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանն է, ով նախօրեին «անգնահատելի ծառայություն» է մատուցել Փաշինյանին: 

«Կոռուպցիոներն» ազատ արձակվեց 

Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորված առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանն ազատ արձակվեց։
Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը Վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել խափանման միջոց կալանավորումը վերացնելու հիմքով: Դատարանը բավարել է բողոքը։
Իշխանության հերթական մասկի- շոուն մոտեցավ իր «տրամաբանական» ավարտին:
«Կոռուպցիոներ» ներկայացված պաշտոնյան ոչ միայն ազատության մեջ է, այլ «փառաբանում» է Փաշինյանին: 

«Հրեշտակ» Փաշինյանը 

«Վստահ եմ, որ քաղաքական իշխանությունն այս գործում որևէ մասնակցություն չի ունեցել։ 2023թ. ՀՀ-ում «վերևից» գործ կարելու հրահանգներ չեն կարող լինել: 

Ինչ վերաբերում է իմ քրեական գործին, կարծում եմ, իրավապահներն են շտապել աղմկահարույց ձերբակալություն-կալանք շոու բեմականացնել, թերևս նվազած վարկանիշը բաձրացնելու համար: Կասկած չունեմ, որ առաջիկայում այս գործընթացը նույնքան աղմկահարույց վախճան է ունենալու»,- ազատությունից մեկ օր առաջ ասել էր Գևորգ Սիմոնյանը:

Փաստորեն, տեղի է ունենում հերթական գործարքը, որի ամբողջ ընթացքի «հերոսը» Նիկոլ Փաշինյանն է:

Երկու ամիս առաջ նա բացահայտում է «աննախադեպ կոռուպցիոն սկանդալ», որի հերոսը, սակայն, ազատության մեջ է հայտնվում՝ Փաշինյանին մեծարելով, որովհետև «2023թ. ՀՀ-ում «վերևից» գործ կարելու հրահանգներ չեն կարող լինել»:

Ստացվում է՝ կոռուպցիոն բացահայտում արած Փաշինյանը հիմա էլ «փրկիչ» է դառնում անարդարության զոհ դարձած  «կոռուպցիոների» համար:

Վահրամ Բագրատյան