Անդրանիկ Քոչարյանի սկանդալային հայտարարությունը

Անդրանիկ Քոչարյանի սկանդալային հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է, ով հանդես է եկել հերթական աղմկոտ հայտարարությամբ: 

Հաղորդում՝ հանցագործության մասին 

Անդրանիկ Քոչարյանը երեկ հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ։
Նա խոստովանել է, որ հետպատերազմյան առաջին փուլում թշնամին կրակել է, մենք չենք կրակել, թշնամին առաջ է եկել, մենք չենք դիմադրել՝ նահանջել ենք: Հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է այն մասին, որ իշխանությունն՝ իր անգործությամբ կամ գուցե այլ պատճառով, նպաստել է ադրբեջանական օկուպացիային: 

ՔՊ-ն՝ «Ենի Ադրբեջանի» հայկական մասնաճյո՞ւղ 

Վերջին շրջանում, հետևելով ՔՊ պատգամավորների հայտարարություններին, տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ոչ թե Հայաստանի իշխող կուսակցության, այլ «Ենի Ադրբեջանի» հայկական մասնաճյուղի հետ:
Անդրանիկ Քոչարյանն այդ տեսակետն ամրապնդողներից մեկն է:

Վահրամ Բագրատյան