Հովիկի «անհավանական արկածները»

Հովիկի «անհավանական արկածները»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, ով սիրահոժար կատարում է իշխանության ամենաստոր հանձնարարությունները

Հովիկն՝ ընդդեմ Թագուհու 

«Հայտնի հանձնաժողովի նիստից հետո, երբ լրագրողները ինձ հարցեր էին ուղղում, ասացի՝ նախաձեռնելու եմ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Նախաձեռնել եմ: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա»,- այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Կասկածից վեր է, որ Աղազարյանը կատարում է Փաշինյանի պատվերը: 

Փաշինյանի դիլեման 

Թագուհի Թովմասյանը գուցե և պաշտոնանկ արվի:

Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարությունը» նման նախադեպ ունի. անցած խորհրդարանում ՔՊ-ն պաշտոնանկ արեց Մարդու իրավունքների հանձնաժողովի մեկ այլ ընդդիմադիր նախագահ Նաիրա Զոհրաբյանին:

Իհարկե, չի բացառվում, որ Փաշինյանը վախենա միջազգային հնարավոր հակազդեցությունից ու այս պարագայում՝ «զոհաբերի» իր ֆրակցիայի անդամ Աղազարյանի նախաձեռնությունն ու հեղինակությունը:

Չնայած՝ որտեղի՞ց հեղինակություն Աղազարյանին...

Վահրամ Բագրատյան