Ռուսաստանի և Ադրբեջանի համար նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գոյություն չունի. Փաշինյան

Եռակողմ հայտարարության կողմերից երկուսը ստորագրման պահից մինչև 2023թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը ցույց են տվել, որ փաստաթուղթը Ադրբեջանի համար այլևս գոյություն չունի: Այն գործողությունները, որ ձեռնարկվել են ԼՂ-ում, ընդ որում, Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ՝  վկայություն է, որ փաստաթուղթն իրենց համար գոյություն չունի: Այս մասին Գավառում նախաձեռնողի նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

«Ոչ մի տեղ գրված չի, որ ՌԴ-ն ՀՀ որևէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի, ընդհակառակը՝ գրված ա, որ ՀՀ-ն երաշխավորում է անվտանգությունը իր տարածքում, բա ո՞վ պետք է ապահովի։     Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոստանում եմ դրամական պարգև»,-ասաց Փաշինյանը: