Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցը, ՀՀ-ն էլ՝ 32 գյուղերի հարցը. Նիկոլ Փաշինյան
Շատ է խոսվում տարածքների ճշգրտման, Հայաստան-Ադրբեջան սահմանի վերաբերյալ։ Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցեր, Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքները օկուպացված են, այդ թվում Գեղարքունիքի մարզում: Այս մասին Գավառում նախաձեռնողի նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հետևաբար այնտեղ, որտեղ պարզվի, որ Հայաստանն է ինչ-որ տարածքներ հսկողության տակ պահում, որը դե յուրե պատկանում է Ադրբեջանին, պետք է այդ տարածքներից Հայաստանը դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են Հայաստանին, Ադրբեջանը պահում է տիրապետության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա»,-ասաց նա: