Պատրաստ ենք կապ տրամադրել Ադրբեջանին նույն պայմաններով, ինչպես Իրանը Ադրբեջանին. Փաշինյան

Փորձ է արվում ժամանակ առ ժամանակ միջանցքային խոսույթ ձեւավորել  ՀՀ տարածքի նկատմամբ: Ընդ որում ՝ երբ որ մենք ասում ենք՝ սա  նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ, ասում են, որ դա միջազգայնորեն ընդունված խոսույթ է, որ կա Հյուսիս- Հարավ միջանցք, հարավային միջանցք, հյուսիսային միջանցք եւ կոնկրետ օրինակներ են բերում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաներ նկատմամբ: Այս մասին Գավառում նախաձեռնողի նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ 


«Մենք դրան արձագանքում են հետեւյալ կերպ՝ ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Ադրբեջանին` Նախիջևան հասնելու համար, նույն պայմանով մենք էլ ենք պատրաստ տրամարել այդ կապը եւ երկաթուղային եւ ավտոճանապարհային»,-ասաց նա: