Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին. Փաշինյան

Մեր տարածաշրջանային հարցերի նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կա մանավանդ Ադրբեջանից վերջին օրերին հնչող հայտարարությունների ֆոնին: Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին:    Այս մասին այսօր Գավառում թիմակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք մի քանի անգամ հրապարակային արձանագրված պայմանավորվել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ինչպես նաև սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է հիմնված լինի 1991թ. Դեկտեմբերի Ալմաթի հրչակագրի վրա»,- ասաց Փաշինյանը: