Հայաստանը տուժում է գաղափարախոսության բացակայությունից. ռեժիսոր

Հայաստանը տուժում է գաղափարախոսության բացակայությունից. ռեժիսոր

Թուրքական կինոարտադրությունը զարգացել է այն աստիճան, որ նրանց ֆիլմերն ու սերիալները նայում են Թուրքիայի սահմաններից դուրս և, համապատասխանաբար, նրանց աշխարհայացքն ու գաղափարախոսությունն այդկերպ ակտիվ տարածվում են: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Վահե Գևորգյանցը՝ մեկնաբանելով վերջին ամիսներին կինոաշխարհում ամենից շատ քննարկված թեման՝ Աթաթուրքի մասին ֆիլմի շուրջ աղմուկը:

Ռեժիսորի խոսքով՝ սա փափուկ ուժի վառ օրինակ է:

Հիշեցնենք, օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ ամերիկյան Disney Plus-ը չեղարկել է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մասին «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունը, որի վրա ծախսվել է 8 մլն դոլար: Նշվում էր, որ սերիալի ցուցադրությունը չեղարկվել է ԱՄՆ հայկական լոբբիի ճնշման արդյունքում:

Ինչպես բացատրում է ռեժիսորը, դա կապված է հանրապետության մեծ բնակչության հետ։ Ֆիլմը նկարահանվել է մի փոքր բյուջեով սակայն արագ փոխհատուցվում:

Ըստ Վահե Գևորգյանցի՝ Հայաստանում բնակչությունը շատ փոքր է, և սա ֆիլմարտադրողների համար առաջին խնդիրներից մեկն է: Սերիալները մեծ դեր ունեն հասարակության կյանքում, իսկ փոքր, բայց շատ ընկալունակ լսարանի հետ կապված, ինչպես Հայաստանում, շատ հեշտ է հանրայնացնել որևէ գաղափար, աշխարհայացք: 

«Հայ հանդիսատեսը շատ ընկալունակ է այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է էկրանին։ Այդ պատճառով, եթե մենք մտածենք երկրում ինչ-որ բան փոխել, ապա սերիալների միջոցով դա հանգիստ կարելի է անել։ Եթե մենք ուզում ենք պատմել մեր պատմության, հայ հերոսների մասին, թեկուզ պատմականորեն երկրորդական դեր ունեցող, նրանք միանգամից հայտնի կդառնան», - նշում է Վահե Գեւորգյանցը:

Մեր օրերում սերիալներն ավելի ազդեցիկ են, քան ֆիլմերը: Եթե ֆիլմը տևում է մոտ երկու ժամ, ապա սերիալն ավելի երկար է և ավելի լավ է ազդում դիտողի վրա։ Մարդկանց աշխարհայացքը փոխվում է. 

«Մենք երկրում չունենք գաղափարախոսություն, գլոբալ գաղափարախոսություն, որ շարժվենք այդ գաղափարախոսությամբ։ Պետությունը ֆիլմեր պիտի պատվիրեր, եթե անգամ ֆինանսավորում չի տալիս, բայց շարժվեր այդ ուղղությամբ։ Ահա այսպիսի ֆիլմեր արեք, որոնք պետք են պետությանը, մեր գաղափարախոսությանը։ Եթե հեռուստասերիալները համապատասխանեն մեր գաղափարախոսությանը, մենք կամաց-կամաց կդառնանք այնպիսին, ինչպիսին պետք ենք մեր պետությանը։ Սակայն պետությունը գաղափարախոսություն չունի։ 1991 թ-ին խոսակցություններ կային, որ խորհրդային գաղափարախոսությունից հետո մեզ մերն է պետք», - ընդգծեց ռեժիսորը։ 

Նա ընդգծեց՝ գլոբալ խնդիր է նաև ֆիլմերի և սերիալների սյուժեն ավելի պարզունակ դարձնելու փորձը։ 

«Նրանք գիտեն, թե ինչ պետք է տալ հանդիսատեսին, որպեսզի «people хавал»: Պետք է ավելի պարզ անել սյուժեն։ Եթե լինի ուղղվածություն, որ բոլոր սերիալները պետք է խելամիտ լինեն, եթե բոլոր սերիալների նշաձողը բարձրացվի 5 աստիճանով, ապա այդ սերիալները կդիտվեն ։ Միայն եթե այդ միտումը գլոբալ լինի, հեռուստադիտողը ստիպված կլինի դիտել այն»,- հավելեց մեր զրուցակիցը:

Գեղեցիկ Մանուկյան