Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արագածոտնի թեմի հոգևորականները կրկին հրավիրվել են հարցաքննության․ թե՞ հերթական շոուն էր

Blog Image

Արագածոտնի թեմի տասնյակ հոգևորականների կիրակի 09։00–ին կանչվել էին Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Ճիշտ նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ պետք է Հովհաննավանքում մասնակցեր կարգալույծ եղած «հոգևորականի» մատուցած պատարագին։

Սակայն ավելի ուշ Արագածոտնի թեմը հայտարարություն տարածեց, որ կիրակի օրը նրանք չեն գնալու հարցաքննության, ինչպես նաև հորդորել էին նման դեպքերում տեղեկացնել երկու օր առաջ։

Mediahub-ի հետ զրույցում Արագածոտնի թեմի աբեղա Հայր Շնորհք Պալոյանը նշեց, որ այսօր հոգևորականները չեն կանչվել Քննչական կոմիտե։

Հայր Շնորհքը նշեց. «Մինչև հիմա պատասխան չենք ստացել, եթե ստանանք ըստ պատասխանի բովանդակության կհասկանանք, եթե ակտուալ չի լինի գնալը, ուրեմն չեն գնա»։

Հարցին, թե արդյո՞ք զուգադիպությունը էր, Փաշինյանի Հովհաննավանք այցն ու նրանց Քննչական կոմիտե կանչելը, պատասխանեց, որ հստակ չի կարող ասել, թե որն է եղել պատճառը, բայց «կարելի է կռահել»։ 

«Ըստ երևույթին իրենք ուզում էին իրենց միջոցառումը իրականցնել, երևի մտածում էին, որ մեզնից մեկը կգնա, խոչընդոտ կհանդիասանա։ Երկու հոգևորականների փորձել են ձերբակալել։ Առաջինին վերադարձրել են ելման կետ, մյուսի հետ բավական երկար բանակցություններ են տարվել այնքան ժամանակ, մինչև համոզվել են, որ քահանան նպատակ չունի խանգարել իրենց միջոցառումը»,- հավելեց Հայր Շնորհք աբեղա Պալոյանը։

Էմմա Մարտիրոսյան

Send