Երեկ` հոկտեմբերի 27-ին, հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16։30-ի սահմաններում կորել է։ Գիշերը փրկարարները և պարեկները, ոստիկաններն ու գյուղացիները Ծափաթաղ բնակավայրում և հարակից անտառներում որոնում են 3-ամյա տղային։
3–ամյա Տիգրան Օվանեսովը կորել է տան մոտակայքից։ Այս մասին MediaHub-ին ասաց Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը:
«Ողջ գիշեր որոնել ենք, հիմա էլ ենք որոնում։ Տիգրանը մենակ չի եղել, նա բակում խաղալիս է եղել 5–ամյա եղբոր հետ։ Այս պահին վարկածներ չկան, որոնում ենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գզողյանը։
Նշենք, որ որոնվող երեխային ծնողները փնտրում են ժամը 15:30-ից սկսած։ Որոնողական աշխատանքներում ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։
Մարիաննա Արամյան
