ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը կարող է խոսել միայն ադրբեջանական ժողովրդի անունից

ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը կարող է խոսել միայն ադրբեջանական ժողովրդի անունից

Ընդդիմությունից ժողովրդի պահանջն է, որ վերադառնան խորհրդարան և գլուխները կախ զբաղվեն գործով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը չի կարող խոսել հայ ժողովրդի անունից՝ այն ժողովրդի, որի հազարավոր զավակները, ՔՊ-ականների վարած քաղաքականության և տանուլ տված պատերազմի արդյունքում, Եռաբլուրում են կամ տասնյակ հազարներով արտագաղթում են նիկոլական Հայաստանից՝ «Ապագա կա» կարգախոսը հայհոյելով:

Պետական կառավարման զրո փորձով Արուսյակ Ջուլհակյանը, ում անգամ նրանց բակի բնակիչները դժվար թե ճանաչեն, խորհուրդներ է տալիս 30 տարվա քաղաքական փորձառություն ունեցող ընդդիմությանը՝ վերադառնալ խորհրդարան: Ժողովրդի պահանջն է, որպեսզի Ջուլհակյանն ու նրանց քաղաքական թիմը, որ ամեն օր կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներն ու Արցախը մաս-մաս հանձնում է Բաքվին, օր առաջ հրաժարական տան և ընդմիշտ հեռանան Հայաստանից:

ՔՊ-ն իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից. այդ քաղաքական ուժն ունի մեծ վարկանիշ Ադրբեջանում և կարող է խոսել ադրբեջանական ժողովրդի անունից միայն:

Վահրամ Բագրատյան