Արփի Դավոյանը պետք է ստեղծի «Այծեմնիկ» ջոկատ և մեկնի Վարդենիս

Արփի Դավոյանը պետք է ստեղծի «Այծեմնիկ» ջոկատ և մեկնի Վարդենիս

Ազգային ժողովում վարչապետի ասած խոսքերը խեղաթյուրողները, իրենց ճաշակով իրենց երազանքներին հարմարեցրածները ոչնչով չեն տարբերվում ադրբեջանական ագրեսորից: Իսկ այդպես իրար հերթ չտալով Ջերմուկ կամ Վարդենիս կգնա՞ք կռվելու, թե Երևանի կենտրոնում ապահով է: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Արփի Դավոյանը:

Քաղաքական զրո կենսագրությամբ և անցյալով, Արցախյան պայքարի մասին Վիքիպեդիայից տեղեկացող Արփի Դավոյանը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, ում շնորհիվ նա պատահաբար հայտնվել է ԱԺ-ում: ՔՊ-ն Արցախը մաս-մաս հանձնում է Ադրբեջանին, ՔՊ-ի պատճառով այսօր Ջերմուկն ու Վարդենիսն են թիրախավորվում, իսկ Դավոյանը խորհուրդ է տալիս Փաշինյանի քննադատներին մեկնել առաջնագիծ: Հազարավոր հայորդիներ, ովքեր դեմ էին փաշինյանական իշխանությանը, մեկնեցին առաջնագիծ թե՜ 44-օրյա պատերազմի օրերին, թե՜ այսօր են սահնանին: Իսկ ուր են ՔՊ-ականների շարասյունները, որոնք պետք է մեկնեն սահմանները պաշտպանելո՞ւ: 

Արդյոք Արփի Դավոյանը պատրաստ է Էրատո ջոկատի հետ մեկնել Վարդենիս կամ որևէ սահմանամերձ գյուղ՝ հայոց բանակին աջակցելու, այլ ոչ թե խորը թիկունքում ստատուսներ գրելու: Արփի Դավոյանը ՔՊ-ական «Այծեմնիկ» ջոկատով պետք է գործուղվի Վարդենիս՝ «Ապագա կա՝ կա ապագա» բացականչություններով ադրբեջանական զորքերին կանգնեցնելու համար:

Վահրամ Բագրատյան