Մխիթար Հայրապետյանի խոստացված միլիոնավոր ներգաղթն այդպես էլ չկայացավ

Մխիթար Հայրապետյանի խոստացված միլիոնավոր ներգաղթն այդպես էլ չկայացավ

«Իմ քայլը» հիմնադրամը ցանկանում է իրականացնել ծրագրեր ու նախագծեր, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը: Այդ մասին շվեցարահայ կառույցների հետ հանդիպմանը հայտարարել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը:

Սփյուռքի նախարարությունը «բարեփոխած» և միլիոնավոր հայերի ներգաղթ խոստացող Մխիթար Հայրապետյանն այժմ հանգրվանել է «Իմ քայլը» հիմնադրամում և էլիտար զբոսաշրջիկի կարգավիճակով շրջում է աշխարհով մեկ՝ ՔՊ-ին հատուկ խոստումներ տալով նաև  Սփյուռքում:

Հայաստան-Սփյուռք կապերը ՔՊ-ի օրոք կազմաքանդվել են. Սփյուռքի նախարարոթյուն այլևս չկա, չնայած տարիներ շարունակ այդ նախարարությունը կարևոր ծրագրեր է իրականացրել: Թե ինչ գործունեությամբ է զբաղվում «Իմ քայլը» հիմնադրամը ոչ ոք չգիտի, դա հերթական տարօրինակ կառույցն է, որը ստեղծվում է ՔՊ-ական վերնախավի համար զբաղմունք և հոբբի ապահովելու համար: 

Հայրապետյանին պետք է հարց ուղղել՝ ինչո՞ւ նիկոլական Հայաստանից տասնյակ հազարներով ՀՀ քաղաքացիներ են արտագաղթում և ոչ մի ներգաղթ գոյություն չունի: Ի՞նչ ծրագրեր է իրականացրել Մխիթար Հայրապետյանը Սփյուռքի հետ, քանի միլիոն դոլարի ներդրումներ է ներգրավել Սփյուռքից: ՔՊ-ականները զբաղված են կյանք վայելելով ու աշխարհ տեսնելով, սա է նրանց միակ գործառույթը, իսկ ՀՀ հպարտ ու աղքատ քաղաքացիները պետք է հետևեն ՔՊ-ի շքեղ կյանքին և սպասեն «լավ ապագայի»:

Վահրամ Բագրատյան