«Քաղաքական թոշակառու» Վիգեն Խաչատրյանը ձգտում է «քիրվայություն» անել Բաքվի հետ

«Քաղաքական թոշակառու» Վիգեն Խաչատրյանը ձգտում է «քիրվայություն» անել Բաքվի հետ

Ասում են՝ Արցախը հանձնում եք, կարծես Արցախը ՀՀ-ի մաս է հռչակված, մենք էլ հրաժարվում ենք: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը:

Իջևանցի Վիգեն Խաչատրյանը, ով իր ողջ գիտակից կյանքում կուսակցություններ և քաղաքական թիմեր է փոխել և այսօր հանգրվանել է Արցախը հանձնող ՔՊ-ի ցուցակում, ուղիղ տեքստով նշում է, որ Արցախը ՀՀ մաս չէ: Այո, դե-յուրե Արցախը ՀՀ-ի մաս չէ, սակայն, ըստ ՔՊ-ականների քայլերի՝ նրանք ամեն ինչ անում են, որ Արցախն այդպես էլ Հայաստանի մաս չդառնա, այլ մնա Ադրբեջանի կազմում:

«Քաղաքական թոշակառու» Վիգեն Խաչատրյանը պաշտոն շատ է սիրել և ողջ կյանքում հանուն պաշտոնի տարբեր քաղաքական թիմեր է փոխել՝ եղել է ԽՄԿԿ անդամ, Ազգային ժողովում եղել է ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ կուսակցություններից կազմված «Հանրապետություն» խմբակցության անդամ։ 

Վիգեն Խաչատրյանի և նրա քաղաքական թիմի համար Արցախը հավանաբար բեռ է, որից պետք է օր առաջ ձերբազատվել, որպեսզի Վիգեն Խաչատրյանն իր հայրենի Իջևանից կարողանա հանգիստ առևտուր անել սահմանակից Ադրբեջանի հետ՝ էժան լոլիկ բերել Ղազախից և վաճառել Իջևանի շուկայում:

ՀՀ քաղաքացիները պետք է տեսնեն, թե ում են բերել իշխանության 2018թ.-ին և ում դեմ դուրս չեն գալիս՝ իրենց պասիվությամբ ամրապնդելով թուրք-ադրբեջանական տանդեմի հետ «քիրվայության» ձգտող ՔՊ-ականների իշխանությունը:

Վահրամ Բագրատյան