Բուժակ Արսեն Թորոսյանը խաչ է քաշում արցախյան 30-ամյա պայքարի վրա

Բուժակ Արսեն Թորոսյանը խաչ է քաշում արցախյան 30-ամյա պայքարի վրա

Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել՝ ինքնախաբեությամբ ենք զբաղվել: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Արսեն Թորոսյանը:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետն ավարտած, ՔՊ-ի օրոք առողջապահական ոլորտը նախարարի կարգավիճակում կազմաքանդած Արսեն Թորոսյանն, ով ընդհանրապես կապ չունի արցախյան պայքարի հետ, փորձում է զրոյացնել արցախյան 30-ամյա պայքարի ողջ պատմությունն ու խեղաթյուրել փաստերը:

Թորոսյանը երբեք չի մասնակցել արցախյան հարցով բանակցություններին, որոնք ընթացել են փակ դռների հետևում ՝ Մինսկի խմբի շրջանակներում, հետևապես ինչպե՞ս նա կարող է հստակ հայտարարել, որ Արցախի անկախության շանս չկա:

Ինքնախաբեություն էր 2018թ.-ի «թավշյա շոուն», երբ ՔՊ-ականները մի ամբողջ ժողովրդի կարողացան մոլորեցնել՝ բարեփոխումներ և հզոր Արցախ խոստանալով, իսկ մի քանի տարի անց Արցախը մաս-մաս հանձնելով Ադրբեջանին և Եռաբլուրի տարածքը մեծացնելով հազարավոր հայ զինվորների կյանքի հաշվին:

Արսեն Թորոսյանն ու թիմը չունեն բարոյական իրավունք ընդհանրապես բարձրաձայն խոսել Արցախի մասին: Արցախն Ալիևին նվիրող թիմը խաչ է քաշում Արցախի անկախության և ապագայի վրա՝ ՀՀ քաղաքացիների քար լռության պայմաններում:

Վահրամ Բագրատյան