Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Օրլովկա գյուղը․ այլ մանրամասներ

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Օրլովկա գյուղը․ այլ մանրամասներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Օրլովկա գյուղը։

Նաև նշվում է, որ ռուս զինվորականները գիշերը հարձակվել են ուկրաինական օդանավակայանի կարևոր ենթակառուցվածքների վրա՝ խոցելով նշանակված բոլոր թիրախները:

Ուկրաինական զորքերի օրական կորուստները կազմել են 2145 մարդ, հայտնի է դառնում ՌԴ պաշտպանության նախարարության զեկույցից։