Թուրք և ադրբեջանցի ԱԳ նախարարները կքննարկեն նաև Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացները

Թուրք և ադրբեջանցի ԱԳ նախարարները կքննարկեն նաև Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա:

Այցի շրջանակում նախատեսված է Բայրամովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ հանդիպմանը կքննարկվեն նաև Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և Հայաստան-Թուրքիա կարգավորումը։

Անդրադարձ կկատարվի նաև տարածաշրջանային այլ հարցերի, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։